Աղցան՝ բացառապես կանաչ բաղադրիչներից

Բաղադրիչները շրջանաձև շարել տարայի մեջ, սոուսը մատուցել առանձին

Բաղադրիչներ

1. Քենիական լոբի – 25 գ
2. Կանաչ ոլոռ – 20 գ
3. Ծնեբեկ – 20 գ
4. Դդմիկ – 15 գ
5. Ավոկադո – 25 գ
6. Վարունգ – 20 գ
7. Արտիճուկ – 20 գ
8. Ձիթապտուղ – 20 գ
9. Երիտասարդ սպանախ – 20 գ
10. Դիժոնյան մանանեխ – 10 գ
11. Խնձորի քացախ – 5 գ
12. Ձիթապտղի յուղ – 20 մլ
13. Օրեգանո – 2 գ
14. Ռեհան – 2 գ
15. Մաղադանոս – 2 գ
16. Սխտոր – 2 գ

Պատրաստման եղանակը

1. Կանաչիները, սխտորը մանրացնել: Խառնել մյուս բաղադրիչների հետ:

2. Քենիական լոբին և ղնեբեկը խաշել: Կանաչ ոլոռը լցնել եռացրած ջրի մեջ: Ավոկադոն մաքրել և խոշոր կտրատել:

3. Բաղադրիչները շրջանաձև շարել տարայի մեջ, սոուսը մատուցել առանձին: