Մենք իրավունք չունենք մոռանալ այդ օրը և դադարել դատապարտել․ Արման Ղուկասյան

Ես ցավում եմ, որ իմ երկրի Ազգային Ժողովում կան պատգամավորներ, որոնք փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ և ներկայացնել տականք Նաիրի Հունանյանին որպես ադեկվատ մարդ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ  Արման Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հոկտեմբերի 27. Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաահասարսուռ և ցավալի իրադարձությունն է։

Մենք իրավունք չունենք մոռանալ այդ օրը և դադարել դատապարտել։

Ես ցավում եմ, որ իմ երկրի Ազգային Ժողովում կան պատգամավորներ, որոնք փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ և ներկայացնել տականք Նաիրի Հունանյանին որպես ադեկվատ մարդ։ Այդպիսի պատգամավորները պետք է կիլոմետրերով հեռու լինեն քաղաքականությունից։

Ես ցավում եմ, որ մեր երկիրը ստիպված է եղել անցնելու այս փորձությունների միջով, բայց ավելի ցավալի է, որ կան ուժեր, որոնք անկյուններից դուրս են եկել և փորձում են խառնել բոլորիս։ Ես վստահ եմ, որ մենք դեռ մաքրվելու ենք և դասեր ենք քաղելու հոկտեմբերի 27֊ից։ Լուսավորվի հոգիները բոլոր այն մեր հայրենակիցների, որոնք գնացին մեզանից այդ օրը։

R.I.P. »: