Կուրտ Քոբեյնի վինտաժային կարդիգանը աճուրդում վաճառվել է 334 000 դոլարով

Երգչի պահարանի հազվագյուտ իրը վաճառվել է Նյու Յորքում «Կուռքեր եւ իդոլներ. ռոք-ն-ռոլ» խորագրով աճուրդի ժամանակ

Հայտնի երգիչ Կուրտ Քոբեյնի վինտաժային կարդիգանն աճուրդի ժամանակ վաճառվել է 334 000 դոլարով, իր թվիթերյան էջում հայտնել է Juliens Auctions աճուրդի տունը:

Նշվում է, որ Քոբեյնը կրել է այդ կարդիգանը 1993 թվականին MTV մրցանակաբաշխության ընթացքում Nirvana խմբի ելույթի ժամանակ:

Երգչի պահարանի հազվագյուտ իրը վաճառվել է Նյու Յորքում «Կուռքեր եւ իդոլներ. ռոք-ն-ռոլ» խորագրով աճուրդի ժամանակ: