Արսինե Խանջյանը խոսել է ցեղասպանությունը վերապրած պապի մասին

Նա այդ ժամանակ 5 տարեկան է եղել, նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը, որը կտրել էր թուրքը

РУСАРМИНФО-ն ներկայացրել է Եղեռնից փրկված Արսինե Խանջյանի նախնիների պատմությունը:

Հայտնի կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներից են: Արսինեի պապը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից էր, նա ևս 1915թ. թուրքական ոճրագործություններին է ականատես եղել:

«Նա այդ ժամանակ 5 տարեկան է եղել, նա իր փոքրիկ ծնկների վրա է պահել հոր գլուխը, որը կտրել էր թուրքը: Հետագայում նա իր երեխաներին տվել է ընտանիքի սպանված անդամների անունները՝ Մարի (մոր պատվին), Գրիգոր (հոր), Նշան (եղբոր) և Զաբել (քրոջ): Զաբելն իմ մայրն էր»,- պատմել է Խանջյանը: