Մահ, հարկեր, ծննդաբերություններ… Ոչ մեկը, ոչ մյուսը, և ոչ էլ երրորդը չեն լինում ժամանակին

1900թ. նոյեմբերի 8-ին ծնվեց ամերիկացի գրող Մարգարեթ Միտչելը

Հետաքրքիր մտքեր «Քամուց քշվածները» հանրահայտ գրքից

Ինչո՞ւ գլուխդ ծանրաբեռնես նրանով, ինչն արդեն չես վերադարձնի: Պետք է մտածել այն մասին, թե ինչ է դեռ հնարավոր փոխել…

1900թ. նոյեմբերի 8-ին ծնվեց ամերիկացի գրող Մարգարեթ Միտչելը: Նրա ողջ կյանքի գլխավոր ստեղծագործությունը, իսկ փաստացի՝ միակ խոշորը, դարձավ նրա հանրահայտ «Քամուց քշվածները» վեպը, որի վրա նա աշխատեց շուրջ 10 տարի:

Գրքի գործողությունները տեղի են ունենում առավելապես ԱՄՆ Ջորջիա ստրկատիրական նահանգում, իսկ ժամանակագրությունը ներառում է Հյուսիսի ու Հարավի միջև մղվող քաղաքացիական պայքարի շրջանն ու դրան հետևած Ռեկոնստրուկցիան:

Այս իրադարձությունների ֆոնին էլ հենց ծավալվում են վեպի հիմնական գործողությունները: «Քամուց քշվածները» վեպի գլխավոր հերոսուհին՝ Սքարլեթ Օ՝Հարան, դարձավ ամերիկյան երազանքի ու հին, բարի Հարավի կնոջ ինքնատիպ մարմնացումը: Գրքի հեղինակ Մարգարեթ Միտչելին հետագայում մեղադրեցին Կոնֆեդերացիայի իդեալականացման ու հին կարգերի առասպելականացման մեջ:

Այնուամենայնիվ, գրքի լույս տեսնելուց հետո այն ունեցավ խելացնոր հաջողություն: Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին կես տարում վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակ: Իսկ 2 տարի անց էկրան բարձրացավ Վիկտոր Ֆլեմինգի համանուն ֆիլմը, որը նվաճեց Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն 8 Օսկար մրցանակ տարբեր անվանակարգերում՝ դրանով իսկ սահմանելով այն ժամանակների համար բացարձակ ռեկորդ՝ ստացած ոսկե արձանիկների քանակով:

Ստորև ներկայացնեք ուշագրավ մտքեր այդ վեպից:

1. Ես դրա մասին այսօր չեմ մտածի. ես դրա մասին կմտածեմ վաղը:

2. – Ես Ձեզ սիրում եմ:
– Դա Ձեր դժբախտությունն է:

3. Մահ, հարկեր, ծննդաբերություններ… Ոչ մեկը, ոչ մյուսը, և ոչ էլ երրորդը չեն լինում ժամանակին:

4. Կյանքը պարտավոր չէ մեզ տալ այն, ինչ մենք սպասում ենք: Պետք է վերցնել այն, ինչ նա տալիս է, ու շնորհակալ լինել արդեն նրա համար, որ դա այդպես է, այլ ոչ՝ ավելի վատ:

5. Միայն կորցնելով քո, այսպես կոչված, վարկը՝ սկսում ես հասկանալ, թե դա ինչ բեռ էր, և որքան լավ բան է այդ գնով ձեռք բերված ազատությունը:

6. Որքան ծանր բեռ են այդ, այսպես կոչված, համեստությունն ու նրբանկատությունը:

7. Ամուսնության մեջ երջանիկ լինելու համար միայն սերը բավարար չէ:

8. Արցունքներից օգուտ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կողքիդ կա տղամարդ, որից պետք է ինչ-որ բանի հասնել:

9. Եթե ես երբևէ ուժեղ եմ եղել, ապա միայն նրա համար, որ նա՝ Սքարլեթը, իմ թիկունքին է եղել կանգնած:

10. Առանց փողի հնարավոր չէ լեդի լինել:

11. – Մի՞թե ես իսկապես քեզ համար այդքան մեծ նշանակություն ունեմ:
– Ընդհանուր առմամբ՝ այո: Չէ՞ որ ես այնքան գումար եմ ներդրել քո մեջ, ու չէի ուզի դրանք կորցնել:

12. Եթե ես ինչ-որ բան ուզում եմ, ես դա վերցնում եմ: Այնպես որ, ես կարիք չունեմ պայքարել ո՛չ հրեշտակների, և ո՛չ էլ սատանաների հետ:

13. Իսկական կնոջը հեշտ է ճանաչել. նա ոչինչ չի ուտում:

14. Ամեն ինչ՝ իր հերթին: Ծանր ժամանակները հավերժ չեն: