Դոնալդ Թրամփը բողոքել է iPhone-ի վերջին մոդելի դիզայնից

Թվիթերյան իր էջում նախագահը հաղորդագրություն է ուղարկել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է iPhone-ի վերջին մոդելի դիզայնը։ Թվիթերյան իր էջում նախագահը հաղորդագրություն է ուղարկել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկին։

Թրամփը նշել է, որ «Home» կոճակով հին տարբերակն ավելի հարմար է եղել․ «Թիմին (Կուկին), iPhone-ը կոճակով ավելի լավն էր, քան սվայփը»,- գրել է Թրամփը:

Անցած տարվա մայիսին հայտնի է դարձել, որ Սպիտակ տան ղեկավարը մեկ iPhone-ն օգտագործում է զանգեր կատարելու համար, իսկ մյուսը՝ Թվիթերում նորություններ կարդալու և գրառումներ անելու համար: