Ինչպիսի՞ օգտակար հատկություններ ունի բազուկը

Բազուկի հյութը կիրառվում է հիպերտոնիայի եւ լյարդի հիվանդությունների դեպքում

Բազուկի բուժական հատկությունների մասին լայնորեն հայտնի է: Արմատապտուղներում պարունակվում է բջջանյութ, շաքար, ճարպեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ներկանյութեր: Բազուկը հարուստ է այնպիսի հանքային աղերով, ինչպես մագնիումը, կալցիումը, կալիումը, երկաթը, յոդը: Բազուկի մեջ հայտնաբերվել են նաեւ В1, В2, Р, РР վիտամիններ, ասկորբինաթթու:

Պակաս օգտակար չեն նաեւ բազուկի տերեւները. դրանց մեջ պարունակվում է բետաին, ասկորբինաթթու, կարոտին:

Բազուկից ճաշատեսակներն ունեն դիետիկ-բուժական հատկություններ: Բջջանյութը եւ օրգանական թթուները խթանում են ստամոքսի սեկրեցիան եւ աղիների կծկումները, իսկ վիտամիններն ու երկաթը խթանում են հեմոպոեզի վրա ազդեցությունը (արյան տարրերի ստեղծման պրոցես):

Բազուկը խորհուրդ են տալիս գործածել սիրտ-անոթային խանգարումներով ուղեկցվող աթերոսկլերոզի դեպքում: Արմատապտղի մեջ պարունակվող հանքային աղերը բուժական արդյունք ունեն: Այսպես՝ կալիումը հակաառիթմիկ ազդեցություն ունի, մագնիումը՝ հիպոտենզիվային արդյունք, իսկ յոդն ազդում է լիպիդային փոխանակման վրա:

Բազուկի հյութը կիրառվում է հիպերտոնիայի եւ լյարդի հիվանդությունների դեպքում: