Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այս առավոտ Վինձորի ամրոցում գենդերային հավասարության վերաբերյալ քննարկումներին ներկայացել է 470 հազար դոլար արժողությամբ կիսաշրջազգեստով` Իսպանիայի թագուհի Լետիցիայից ոգեշնչված, գրում է Daily Mail-ը։
35-ամյա նախկին դերասանուհին այսօր արքայազն Հարիի հետ այցելել է թագուհու հովանավորությամբ գործող հիմնադրամի և One Young World երիտասարդ առաջնորդների գլոբալ ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ կրել է Hugo Boss նորաձևության տան կարմիր կիսաշրջազգեստ։
Մեգան Մարքլը կրել է նաև նույներանգ վերնազգեստ և գունային գամմային հավատարիմ մանուշակագույն կոշիկներ։ Իր տեսքը Սասեքսի դքսուհին ամբողջացրել է նրբաճաշակ ոսկե ապարանջանով։
Աղբյուրը հաղորդում է, որ Իսպանիայի թագուհի Լետիցիան միևնույն կարմիր կիսաշրջազգեստը երեկ կրել էր Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում։
One Young World-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Մեծ Բրիտանիայում։ Կազմակերպությունը աշխարհում հրատապություն ներկայացնող խնդիրների լուծման համար երիտասարդ առաջնորդների է մեկտեղում ամբողջ աշխարհից։ Այն ամենամյա գագաթնաժողովներ է անցկացնում Բրիտանիայի տարբեր քաղաքներում։
0Comments