«Երկիր Նաիրի Հունանյան» օպերա[ցիա]ն սկսվեց օրենքի խախտմամբ. Ռուբեն Մելիքյան

Այդ անձը ԴԵՌ ՉՈՒՆԻ պայմանական վաղակետ ազատման խնդրանքի իրավունք

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվ որևէ մեկը ուշադրություն չդարձրեց, որ «Երկիր Նաիրի Հունանյան» օպերա[ցիա]ն սկսվեց օրենքի խախտմամբ - այդ անձը ԴԵՌ ՉՈՒՆԻ պայմանական վաղակետ ազատման խնդրանքի իրավունք։ Այդ իրավունքը նա ձեռք կբերի միայն ս/թ հոկտեմբերի 29-ին՝ պատժի կրումը սկսելուց 20 տարին լրանալուց հետո։

Սակայն եթե այդ «ձևականությունը» պահպանվեր, արդեն լրացած կլիներ հոկտեմբերի 27-ը, մինչդեռ հավանաբար անհրաժեշտ էր շրջաբերությունը («ռասկռուտկան») սկսել ողբերգության տարելիցին ընդառաջ։

ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»: