Թուրքիան հասկանում է, որ չպետք է կրակ բացի քրդերի ուղղությամբ. Թրամփ

«Իսլամական պետությունը» քրդերի հսկողության տակ է, եւ Թուրքիան անհրաժեշտության դեպքում կմիանա

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: «Թուրքիան հասկանում է, որ չպետք է կրակ բացի քրդերի ուղղությամբ, քանի որ նրանք լքում են այն տարածքը, որը պետք է անվտանգության գոտի դառնա: Հարկ չկա կրկնելու, որ խախտումների դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ կսահմանվեն»,- Twitter-ում գրել է Թրամփը:

«Ամեն ինչ լավ կլինի: «Իսլամական պետությունը» քրդերի հսկողության տակ է, եւ Թուրքիան անհրաժեշտության դեպքում կմիանա»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ը «տրիլիոն դոլար է վաստակել»: «Մեր զինվորները լքել են եւ լքում են Սիրիան՝ տեղափոխվելով այլ վայրեր… Դրանից հետո նրանք տուն կվերադառնան: Մենք պետք է այնտեղ մնայինք 30 օր, դա 10 տարի առաջ էր: Երբ հիմար փորձագետները հարցնում են՝ ի՞նչ ենք մենք ստանում այդ գործարքից, ես պարզապես ասում եմ՝ նավթ, մենք վերադարձնում ենք մեր զինվորներին, «Իսլամական պետությունը» հսկողության տակ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը: