Երիտասա՛րդ, դու ո՞վ ես.Մարինա Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է երեխաների մահացության դեպքերին ու Առողջապահության նախարարության ու նախարարի կողմից դրանց նկատմամբ անտարբերությանը

Բժիշկ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն այսօր Հայելի ակումբում անդրադարձավ երեխաների մահացության դեպքերին ու Առողջապահության նախարարության ու նախարարի կողմից դրանց նկատմամբ անտարբերությանը:
Ծնող Նարեկ Գրիգորյանն էլ անդրադարձավ իր երեխայի մահվան դեպքին: Երեխան մահացել է պատվաստումից մի քանի ժամ անց: Գործը գնացել էր դատարան, սակայն այն արդեն կարճվել է: Ծնողի խոսքով՝ իր երեխայի գործով բուժաշխատողներին ստիպել են կեղծ զեկույցներ ներկայացնել, ճնշումների են ենթարկել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.