Ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ կհարուցի Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և նրա երկու տեղակալների դեմ: Այս մասին հայտնում է Vz.ru-ն: Կլիչկոն մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
Դատարան հայց է ներկայացվել այն մասին, որ Կլիչկոյի ու իր տեղակալների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով կատարած իրավախախտումների քննության ժամանակ անգործություն է դրսևորվել:
Դատարանի քննությանն են ներկայացվել Կիևում հողատարածքների զավթման, ապօրինի ու ինքնակամ շինությունների, բնակելի և ոչ բնակելի շինությունների ինքնակամ վերակառուցման մասին հայտարարությունների ուսումնասիրության արդյունքները:
0Comments