Դպրոցականները պայթուցիչներով 11 շան ձագ են սպանել

Բաշկիրիայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ սպանված ձագերը գտնվել են շենքի նկուղում

Բաշկիրիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ դպրոցականները պայթուցիչի միջոցով սպանել են 11 շան ձագ: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 24-ին հաղորդվել է ՆԳՆ մարզային վարչության կայքում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, սեպտեմբերի վերջին համացանցում հայտնվել են մահացած ձագերի լուսանկարները, ինչը վրդովեցրել է տեղի կենդանասերներին և նրանք change.org պորտալում ստեղծել են միջնորդագիր՝ պահանջելով պատժել մեղավորներին։

Դրանից հետո Բաշկիրիայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ սպանված ձագերը գտնվել են շենքի նկուղում: Նախաքննական ստուգման ընթացքում կենդանիների դիերն ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ 5 ձագերը մահացել են պայթուցիչից ստացած բազմաթիվ վնասվածքներից։