Կիմ Չեն Ընի կինը մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ

Նախկինում Կիմ Չեն Ընի կինը հայտնվում էր պաշտոնական հանդիպումների ժամանակ և լրատվամիջոցներում առնվազն ամիսը մեկ անգամ

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի կինը չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նկատվել է հասարակության մեջ, հաղորդում է Daily Mail-ը:

Լուսանկարում Լի Սոլ Չժուն ամուսնու կողքին է՝ Կըմգանսան զբոսաշրջային տարածաշրջան այցի ժամանակ: Վերջին անգամ նրան տեսել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ, հունիսին:

Նախկինում Կիմ Չեն Ընի կինը հայտնվում էր պաշտոնական հանդիպումների ժամանակ և լրատվամիջոցներում առնվազն ամիսը մեկ անգամ, ինչի պատճառով նրա երկարատև բացակայությունը հարուցել էր հասարակության հետաքրքրությունը:

Հյուսիսկորեական աղբյուրները ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն տրամադրել Լի Սոլ Չժուի բացակայության պատճառների մասին, ինչը նրա հղիության մասին լուրերի հայտնվելու առիթ է դարձել: Վերջին լուսանկարը հերքում է այս ենթադրությունը:

Image result for Супруга Ким Чен Ына впервые за несколько месяцев появилась на публике