Երկրի աղը

Պահպանող Զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում, ինչպես որ ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան
Հիսուս

 

Հոկտեմբերի 24

Տեր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն հայտնում Քո պահպանող զորության համար:

Այո. «Պահված Աստծո Զորությամբ», այս Խոստում է, միևնույն ժամանակ՝ ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն:

Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է՝ երաշխավորված ու ապահովված լինել: Կա նաև Պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը, այսինքն՝ «Աշխարհից անարատ պահված կյանք»:

Ես երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար Ասել եմ իբրև Երկրի Աղ: «Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի, այնուհետև ոչ  մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:

Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին: Պահպանող Զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում, ինչպես որ ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան: Սքանչելի մի գործ, որ կատարվոմ է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելով, իր հատկությամբ