Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց

Վարչապետին դուր չեկավ Վերմիշյանի արտահայտությունը

Մենք ի տարբերություն շատ մեծ երկրների տիեզերագնացության ոլորտում ունենք պատմություն: Գրիգոր Գուրզադյանի օպտիկական սարքերն օգտագործվում են մինչև հիմա: Իսկ Գառնիի հայտնի ֆիզիկների բազան, որը հիմա բարձիթողի վիճակում է գտնվում, ժամանակին ընդունել է բոլոր տիեզերագնացները, որոնք 65-ից հետո թռել են տիեզերք: Այս մասին կառավարության նիտում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը:

«Ինտելեկտուալ աշխատանքը շատ ճիշտ է: Մենք պետք է հարց տանք մեզ՝ ո՞ւմ ենք ուզում ներգրավել մեր երկրում՝ հնդիկներին, պակիստանցիներին, թե՝ ինտելեկտուալ մարդկանց»:

Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ այս հայտարարությունը. «Պարոն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»:

«Կներեք, երևի սխալ ասացի: Պետք է ասեի՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց, թե՝ ինտելեկտուալների»:

Հարցը դրանով փակվեց: