Բլոգերը ներկայացրել է Կատարի արքայական ընտանիքին պատկանած Boeing 747 շքեղ օդանավով իրականացրած ուղևորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բլոգերին հաջողվել է թռչել Boeing 767 մակնիշի անձնական օդանավով, որի միակ ուղևորը հենց ինքն է եղել
Ավիացիոն թեմաներով հրապարակումներ անող բլոգեր Սեմ Չուին ներկայացրել է վերջերս Կատարի արքայական ընտանիքի թռիչքների համար նախատեսված Boeing

Ավիացիոն թեմաներով հրապարակումներ անող բլոգեր Սեմ Չուին ներկայացրել է վերջերս Կատարի արքայական ընտանիքի թռիչքների համար նախատեսված Boeing-ով կատարած ուղևորությունը:

օդանավ

Ինչպես փոխանցում է luxurylaunches.com-ը, բլոգերին հաջողվել է թռչել Boeing 767 մակնիշի անձնական օդանավով, որի միակ ուղևորը հենց ինքն է եղել: Նա տեսագրել է կանադական Օնտարիո նահանգից մինչև ամերիկյան Արիզոնա 4 ժամ տևած թռիչքը՝ բացառիկ մանրամասներ ներկայացնելով իր շքեղ ուղևորությունից:

օդանավ

Նա ցույց է տվել թագավորական ընտանիքի անդամների համար նախատեսված ննջարանի տպավորիչ ինտերիերը, ինչպես նաև կոնֆերանս սրահը: 

օդանավ

Սեմը հայտնել է, որ շքեղ դասի օդանավը, որը նախկինում պատկանել է Կատարի արքայական ընտանիքին, կառուցվել է 1979-ին: Այն մի քանի սեփականատեր է ունեցել նախքան Qatar Amiri Flight ավիաընկերությանը հասնելը, որն այն շահագործել է մինչև 2018 թվականը:
օդանավ