Հասանելի է «Թագ» սերիալի երրորդ եթերաշրջանի նոր թրեյլերը

Այս եթերաշրջանում Եղիզաբեթ II-ին կմարմնավորի այս տարի Օսկարի մրցանակակիր Օլիվիա Կոլմանը

Netflix-ը ներկայացրել է «Թագ» սերիալի երրորդ եթերաշրջանի նոր թրեյլերը։ Սերիալը պատմում է Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II թագուհու եւ նրա ընտանիքի մասին։ Հոլովակը հասանելի է Netflix-ի YouTube-յան ալիքում։

Այս եթերաշրջանում Եղիզաբեթ II-ին կմարմնավորի այս տարի Օսկարի մրցանակակիր Օլիվիա Կոլմանը։ Դատելով թրեյլերից գլխավոր սյուժետային գծերից մեկը լինելու է թագուհու եւ կրտսեր քրոջ՝ Մարգարետի միջեւ մրցակցությունը, որի դերն ի դեպ, մարմնավորել է Հելենա Բոնեմ Կարտերը։

Նշենք, նաեւ, որ հիմնական կոնֆլիկտը կլինի թագավորական ընտանիքի համար բարդ շրջանը՝ 1960-ականների կեսն ու 1970-ականների սկիզբը, այսպես ասած Վիլսոնի ժամանակաշրջանը, երբ թագուհին բախվել է լեյբոլիստների կուսակցության ագրեսիայի հետ։ Էկրանին կհայտնվի նաեւ Մարգարետ Թեթչերը։

Եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2019թ․-ի նոյեմբերի 17-ին։