Չինաստանում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ օդանավակայանի՝ պեկինյան «Դասին»-ի բացման արարողությունը, որը վեցանկյուն աստղի տեսք ունի:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին. օդային նավահանգիստը բացել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: Նույն օրը օդանավակայանը կիրականացնի առաջին չվերթները:
Պեկինի նոր օդային դարպասի տարածքը 700 հազար քմ է և գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնից 50 կմ հարավ: Դրա կառուցումը երկրի գանձարանին արժեցել է 63 միլիարդ դոլար:
Պեկինի և օդանավակայանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը կբացվի սեպտեմբերի 26-ին. արագընթաց գնացքով հնարավոր կլինի «Դասին» հասնել ընդամենը 20 րոպեում:
Ակնկալվում է, որ մինչև 2021 թ.-ը ուղևորահոսքը կկազմի տարեկան 45 միլիոն մարդ, իսկ ժամանակի ընթացքում կհասնի 100 միլիոնի:
Օդային հանգույցն ունի ավելի քան 80 դարպաս և ութ թռիչքուղի: Դրանք վերջնականապես կգործարկվեն մինչև 2024 թ.-ը:
Օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող իրաքա-բրիտանական ճարտարապետ Զախա Հադիդը։
0Comments