Հայտնի են մսին փոխարինող սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքները

Կենդանական սպիտակուցից լիովին հրաժարվել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ավելի քան 20 ամինաթթվի աղբյուր է

Մասնագետները նշել են բուսական մթերքները, որոնք որոշ դեպքերում կարող են փոխարինել մսին, քանի որ մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում։

Կենդանական սպիտակուցից լիովին հրաժարվել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ավելի քան 20 ամինաթթվի աղբյուր է։

 Фото: iStock

Այսպես, երբեմն մսային ուտեստներին կարող են փոխարինել ոլոռը, հնդկաձավարը, կանաչ սիսեռը, ոսպը, վայրի բրինձը և վարսակաձավարը։

Մրգերից և բանջարեղենից մսին կարող են փոխարինել նեկտարինը, բանանը, բրոկոլին, սպանախը, կարտոֆիլը և բրյուսելյան կաղամբը։