Ռուսաստանն օրենքով գող Տարոյին արտահանձնել է Իսպանիային

Մինչ այս քրեական հեղինակությանը չէին կարողանում արտահանձնել Իսպանիային, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացիություն ուներ

Ռուսաստանն օրենքով գող Տարիել Օնիանիին արտահանձնել է Իսպանիային: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինի Վոլկը:

Վոլկը փոխանցել է, որ Տարոյի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել Ինտերպոլի գծով: Նա կասկածվում է Իսպանիայում հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Նշյալ խումբը զբաղվել է արվեստի գործեր գողանալով և շորթմամբ:

Մինչ այս քրեական հեղինակությանը չէին կարողանում արտահանձնել Իսպանիային, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացիություն ուներ: Սակայն իրավապահները պարզել են, որ նա այն ստացել է օրենքի խախտումով, ինչով պայմանավորված էր նրան զրկել են քաղաքացիությունից:

Այսօր հեղինակությանը տեղափոխել են Շերեմետևո օդանավակայան և հանձնել իսպանական ոստիկանությանը: