18-ամյա կապանցի աղջիկը հյուրընկալվել է 36-ամյա տղամարդուն եւ բազմաթիվ իրեր գողացել

Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր

Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի:

Ոստիկանությունից հայտնում են, որ աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր: