Չխաբվենք. կապկում են, թե իբր իրենց անօրենությունները հանուն Աստծո արդարության ու հանուն ժողովրդի սիրո են անում

Ամենօրյա դարձնենք մեր Ավետարանական ընթերցումները, անգամ քնելիս` Գիրքը Նարեկի հետ դնենք բարձի տակ, քնած ժամանակ էլ հոգեվորապես արթուն մնալու համար

Մաքսիմ Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Բարեկամնե'ր, այն ինչ Աստվածաշնչյան հայտնություններն են ազդարարել, այդ էլ լինում է երկրի վրա: Օրե օր, ժամե ժամ` չարն ու այլասերվածություններն են շատանում, նեղությունները ի հայտ գալիս իրենց հրեշավոր կերպարանքներով: Իսկ մենք, ինչպես պատվիրված է, ամեն ինչից առաջ որոնենք. ''ՈՐՈՆԵՆՔ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ", և կգտնվենք մեր ամենահաղթ Փրկչի Հովանու ներքո: Օր ավուր, առավել: Քանի որ աշխարհի արքայությունն ու արդարությունը խոտանվել և ավելի է փչանալու, որովհետև քայլում է ոչ թե Քրիստոս Փրկչի պատվիրաններով, այլ աշխարհ մտնող Նեռի կարապետների հետևից, Նեռի, որ Սատանայի կամակատարն է: Հիշենք, որ սատանայի խաբված կամակատարները նմանակում կամ կապկում են, թե իբր իրենց անօրենությունները հանուն Աստծո արդարության ու հանուն ժողովրդի սիրո են անում: Չխաբվենք: Եվ ամենօրյա դարձնենք մեր Ավետարանական ընթերցումները, անգամ քնելիս` Գիրքը Նարեկի հետ դնենք բարձի տակ, քնած ժամանակ էլ հոգեվորապես արթուն մնալու համար:
Ամեն բանից առավել` ՍԻՐԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ և ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՏԻՐՈՋ ՊԱՏՎԵՐՆ Է ԵՒ ՄԵՐ ՎՐԱ ԵԿՈՂ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԱՎԵԼԻ ՄԽԻԹԱՐԱԿԱՆ:
ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՄԻԵՒՆՈՒՅՆՆ Է, ՔՐԻՍՏՈՍ Է ՀԱՂԹԵԼՈՒ: ՏԻՐՈՋ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԼԻՆԵՆՔ:
ՔՐԻՍՏՈՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՂԹԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ԱՄԵՆԱՅՆ ՕՐ ԵՒ ԲԱՐԵՍԵՐ ՈՒ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՈՂՈՐՄԱԾ ԼԻՆԵԼԸ ՉՄՈՌԱՆԱՆՔ: ԱՄԵ'Ն:
ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵԼԵՆՔ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ: