Սիրիայում Անկարայի կողմից գործողությունների շարունակումը կհանգեցնի ԱՄՆ լայնածավալ պատժամիջոցների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14-ին հրաման էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ

ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե նրա իշխանությունները որոշում ընդունեն Սիրիայում ռազմական գործողությունը շարունակելու մասին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Fox News-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք մարտական գործողությունների կասեցումը եւ լիակատար հրադադարի հույս ունենք: Բայց նախագահը հստակ հասկացրել է, որ առաջիկա օրերին Թուրքիայի դեմ կսահմանի էլ ավելի լայնածավալ պատժամիջոցներ: Սա նշանակում է, որ մենք լավագույնին ենք հավատում եւ հույս ունենք, որ տառացիորեն արդեն վաղը օրվա վերջին կհաստատվի հրադադարի ռեժիմ»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14-ին հրաման էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ: Նա այս փաստաթղթով ԱՄՆ Պետքարտուղարության եւ ֆինանսների նախարարության ղեկավարներին հանձնարարել էր որոշել, թե սահմանափակումները կոնկրետ ում նկատմամբ են մտցվելու: Խոսքն այն անձանց մասին է, որոնք «խոչընդոտում են Հյուսիսային Սիրիայում հրադադարին», ինչպես նաեւ խանգարում են արաբական երկրում քաղաքական կարգավորմանը: