Հիմա էլ շատերը դև են կրում իրենց մեջ՝ այսինքն նրանք, որոնք կատարում են դևերի կամքը

Դուք պինդ բռնեք Քրիստոսից, մի ալարեք, իր կամքը կատարեք, երբ Տեր Հիսուսին հրավիրեք ձեր տունը, այն ժամանակ դևերը դուրս կքշվեն ու ձեզ որևէ վնաս չեն տա

 

Մի շատ հետաքրքիր դրվագ կա Ղուկասի Ավետարանի 4րդ գլխում: Երբ Տեր Հիսուսը դևին դուրս էր հանում մի մարդու միջից, «դևը մեջտեղում գետին զարկեց նրան և դուրս ելավ նրանից ու որևէ վնաս չտվեց նրան» (4:35):

Ինչու՞ է Տեր Հիսուսը թողնում, որ դևը նրան գետին զարկի, երբ արդեն հրամայել էր որ դուրս գա այս մարդու միջից: Եկեղեցու հայրերն ասում են, որպեսզի ցույց տա, թէ այս մարդը դև ուներ և թէ ինչ սարսափելի բան է դա:

Իմացեք, որ հիմա էլ շատերը դև են կրում իրենց մեջ՝ այսինքն նրանք, որոնք կատարում են դևերի կամքը: Սա մեզանից ամեն մեկին կարող է խոցել:

Ու բացի Տեր Հիսուսից մարդկային պատմության մեջ չի եղել որևէ այլ մեկը, որ պապանձեցնի ու սաստի դևերին:

Դուք պինդ բռնեք Քրիստոսից, մի ալարեք, իր կամքը կատարեք: Երբ Տեր Հիսուսին հրավիրեք ձեր տունը՝ այսինքն ձեր մտքի, հիշողության ու սրտի մեջ, այն ժամանակ դևերը դուրս կքշվեն ու ձեզ որևէ վնաս չեն տա: