Մարինա Խաչատրյանի բողոքի ակցիան ընդդեմ «Սորոս»-ի գրասենյակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպվել է «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկումը, որին միջադեպ է գրանցվել ավագանու նախկին անդամի մասնակցությամբ

Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին։

Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։