6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ

Հենց այս հոդվածի հետքերով են իրավապահները եղել ՀՖՖ-ում

 

Factor.am-ի տեղեկություններով անցած շաբաթվա վերջին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։ Նրանք որոշակի փաստաթղթեր են ուսումնասիրել, որոնք կապված են եղել ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման հետ։

 

Նշենք, որ օրեր առաջ FIP.am կայքը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին և նշել, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերություններն են եղել ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողները։

Հենց այս հոդվածի հետքերով են իրավապահները եղել ՀՖՖ-ում։ 

Ավելին՝ Factor.am