Հեղափոխությունից անցել է 1,5 տարի, սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխության համար մինիմալ ներդրումներ չկան

Ներդրողների մեծ մասը, հանդիպելով վարչապետին, փոխվարչապետերին, միտք են արտահայտում, որ իրենց հարցերի լուծումը ձգձգվում է

Հեղափոխությունից հետ անցել է 1,5 տարի, սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխության համար մինիմալ ներդրումներ չկան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ներդրողների մեծ մասը, հանդիպելով վարչապետին, փոխվարչապետերին, նախարարներին, կառավարման տարբեր պաշտոնյաների, զրույցներից հետո միտք են արտահայտվում, որ գործընթացը ձգձգվում է. «Կոնկրետ՝ հողի նպատակային նշանակության փոփոխությունը, շինարարական թույլտվությունները, պետական փորձաքննությունները և այլն: Փոխանակ ներդրողները գնան մեկ պատուհան, գնում են տարբեր նախարարություններ, մարզպետարաններ և այլն ու հայտնում է, որ ուզում է ներդրումներ անել»:

 

ԲՀԿ-ն առաջարկում է մեկ պատուհան ստեղծել, որտեղ գնալուց հետո ներդրողը կարող է որոշակիություն ստանալ, իսկ չինովնիկը կիմանա, թե ինչ անի:

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը հայտնեց հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը: Հանձնաժողովը չի փոխել իր տեսակետը, ինչի արդյունքում հարցը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

 

Մինչ այդ Մելքումյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել հարցը, համաձայնվեց նույնիսկ, որ մյուս խմբակցությունները համահեղինակ դառնան՝ ցանկանալով նաև պատասխանատվության ինստիտուտ ստեղծել թերացումներ թույլ տվող պաշտոնյաների համար:

 

Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելուն կողմ արտահայտվեց նաև Լուսավոր Հայաստան, որի անունից խոսեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն դա էլ չօգնեց գործին: