Նախաճաշը երկարացնում է կյանքը

Այդ մասին հայտնում է MedicalXpress-ը

Սան Պաուլուի պետական համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նախաճաշը բաց թողնող և երեկոյան քնելուց առաջ սնվող մարդիկ կանգնում են սրտի կաթվածից մահանալու վտանգի առաջ: Այդ մասին հայտնում է MedicalXpress-ը:

Մասնագետները հարցում են անցկացրել 60 տարեկան 113 հիվանդի շրջանում, որոնք ինֆարկտ են տարել: Պարզվել է, որ հարցվածների 58 տոկոսը չի նախաճաշել, 51 տոկոսը սնվել է քնելուց առաջ, իսկ 41 տոկոսը երկու սովորությունն էլ ունեցել է: Վերջին խմբում երկրորդ ինֆարկտի վտանգը 4-5 անգամ ավելի բարձր է եղել:

Գիտնականները վստահ են, որ կանոնավոր նախաճաշը երկարացնում է կյանքի տևողությունը: