Ծանրությունը չի նեղում

Պարզ հոգով Իմ Կամքը ընդունելը՝ բանալին է Աստվածային Հայտնության. այսպես մարդն, ի վերջո, կհասնի թե՛ Սրբության և թե՛ Երջանկության
Հիսուս

 

Հոկտեմբերի 21

Տեր մեր և Աստված մեր, Քո խոսքի համաձայն թող լինի:

Պարզ հոգով Իմ Կամքը ընդունելը՝ բանալին է Աստվածային Հայտնության: Այսպես մարդն, ի վերջո, կհասնի թե՛ Սրբության և թե՛ Երջանկության: Խաչը տանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել, սակայն Խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում:

Ամեն ինչի մեջ Հորս Կամքը կատարելու Իմ Հանձնառության լուծը դրված է նաև Իմ Հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած՝ ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց:

Ոչ միայն կյանքի կարևոր որոշումներն ընդունելու դեպքում է, որ պետք է սիրով ընդունեք Իմ Կամքը, այլև՝ յուրաքանչյուր գործի մեջ. կարևոր չէ նրանց մեծ կամ փոքր լինելը, դուք ջանացեք տեսնել Աստվածային նպատակի նույն կատարումը: Ընդունեք Այն և շնորհակալ եղեք այդ բանի համար: Այսպես վարվեք, մինչև որ այս սովորություն դառնա. այնուհետև կհաջորդի ձեր կյանքը վերափոխող ու պայծառացնող Ուրախությունը: