Հայկական արմատներով Ալեքսեյ Չումակովն ու Յուլյա Կովալչուկը պարել են հայկական երաժշտության ներքո

«Ոչ մի արտասովոր բան…Պարզապես յուրաքանչյուրը կուլիսների ետևում իր ձևով է հանգստանում»,- գրել է Կովալչուկը

Ռուս երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Կովալչուկն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայկական արմատներով ամուսնու` Ալեքսեյ Չումակովի հետ պարում է հայկական երաժշտության ներքո:

«Ոչ մի արտասովոր բան…Պարզապես յուրաքանչյուրը կուլիսների ետևում իր ձևով է հանգստանում»,- գրել է Կովալչուկը:

Դատելով հրապարակված տեսանյութի հեշթեգներից` «Блестящие» խմբի նախկին անդամ Յուլյա Կովալչուկի և նրա` մորական կողմից հայկական արմատներ ունեցող ամուսնու պարը տեսագրել են հայկական հարսանյաց արարողության ժամանակ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայտնի ռուս հաղորդավարուհիներ Օլգա Բուզովան և Քսենյա Բորոդինան հայազգի գործարար Բորիս Ավագյանի կնոջ ծննդյան երեկույթի ժամանակ հայկական պար են պարել: