Այդ հարցի շեշտադրումը Սթոլթենբերգին խորթ չէր. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մամուլի ասուլիսը, որը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ափսոսանք հայտնեց, որ արցախյան խնդիրը մինչև հիմա խաղաղ ճանապարհով չի լուծվել։ Այս մասին ԱԺ-ում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը: «Մեր պատվիրակությունը կողմնակից է Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ պետք է գտնել լուծում, որը ձեռնտու կլինի Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին։ Մեր կարծիքով՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին այս գաղափարը նույնպես խորթ չէ: Վերջին հարցը մերն էր, և մեր հարցի պատասխանը մեզ բավարարեց: Հարցն այն էր, որ Արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը այս հարցում իր ափսոսանքը հայտնեց»,- ասաց նա:

Ինչպես ասաց` հայկական պատվիրակությունն այս անգամ ավելի պատրաստված էր, այդ թվում ադրբեջանական պատվիրակության կողմից հնարավոր սադրիչ ելույթների առումով, որոնք այս անգամ չեղան։

«Մեր հարցի մեջ կարևոր շեշտադրում կար, ըստ որի՝ խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Այդ հարցի շեշտադրումը, ըստ էության, իմ կարծիքով, Սթոլթենբերգին խորթ չէր»,- ներկայացրեց պատվիրակը: