Ձեր տաղանդները կապված են ծննդյան օրվա հետ. ստուգեք՝ ինչի նկատմամբ հակում ունեք

Իմանալու համար, թե ինչ կարողություններով է ձեզ օժտել բնությունը, հարկավոր է ուշադրություն դարձնել ծննդյան օրվան

Բնությունը մեզանից յուրաքանչյուրին օժտել է կարողություններով։ Կարևոր է նկատել սեփական տաղանդները և զարգացնել դրանք։ Esotericblog.ru-ն գրում է, որ նումերոլոգիայի օգնությամբ ևս կարելի է բացահայտել կարողությունները և աշխատել՝ դրանք զարգացնելու ուղղությամբ։

Իմանալու համար, թե ինչ կարողություններով է ձեզ օժտել բնությունը, հարկավոր է ուշադրություն դարձնել ծննդյան օրվան։ Գումարեք ծննդյան տարվա, ամսվա և օրվա բոլոր նիշերը, մինչև միանիշ թիվ ստանաք։ Օրինակ՝ եթե ծնվել եք 17.01.1975թ., հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ 1+7+0+1+1+9+7+5 =31, 3+1=4: