Ինչպե ՞ս է բլոգերին հաջողվել հարստություն կուտակել

Instagram-ում աղջկան հետևում է 2 միլիոն մարդ, իսկ սոցիալական ցանցում մեկ գրառման համար նա ստանում է 900-ից 3 հազար դոլար

Ֆլորիդայից ինստրագամյան բլոգեր Միկայլա Սարավիան հարստացել է շնորհիվ իր երկար լեզվի: Աղջիկը իր «յուրահատուկ առավելության» լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իր Instagram-ի էջին:

Աղջկա լեզուն միջին վիճակագրական մարդու լեզվից երկու անգամ երկար է: Մարդկային լեզվի միջին երկարությունը 9 սմ է, իսկ այս աղջկա մոտ հասնում է 16.5 սմ-ի:

Instagram-ում աղջկան հետևում է 2 միլիոն մարդ, իսկ սոցիալական ցանցում մեկ գրառման համար նա ստանում է 900-ից 3 հազար դոլար:

Սարավիան նաև գրանցել է իր լեզուն որպես ապրանքային նշան և դրա լուսանկարով հագուստ և պարագաներ է վաճառում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 50 հազար դոլարից հասել է 99,5 հազար դոլարի: