Դանդաղ քայլելը հանգեցնում է ուղեղի վաղ ծերացմանը. գիտնականներ

Հետազոտությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնք հետազոտության անցկացման պահին 45 տարեկան են եղել

Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի ամերիկացի փորձագետները հանգել են այն եզրակացությանը, որ դանդաղ քայլելը նպաստում է ուղեղի վաղ ծերացմանը: Այս մասին հաղորդում է JAMA-ն:

Հետազոտությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնք հետազոտության անցկացման պահին 45 տարեկան են եղել, և որոնց առողջությանը հետևել են երեք տարեկանից:

Պարզվել է, որ նրանք, ովքեր փոքր հասակում ունեցել են ինտելեկտի ցածր գործակից, լեզվական թույլ ունակություններ և շարժական վատ հմտություններ, միջին տարիքում հակված են եղել դանդաղ քայլելուն:

Բացի այդ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ 45 տարեկան մարդկանց մոտ, որոնք դանդաղ են քայլում, ուղեղի ծավալը ավելի ցածր է, ցածր է նաև մեծ ուղեղի կեղևի խտությունը: Ըստ գիտնականների, այս բոլորը ուղեղի վաղ ծերացման նշաններ են:

Բացի այդ, գիտնականները ութ հոգուց բաղկացած խմբի խնդրել են ըստ լուսանկարների գնահատել հետազոտության մասնակիցների տարիքը: Պարզել է, որ նրանք, ովքեր դանդաղ են քայլում, ավելի մեծ են երևում, քան արագ քայլողները: