Պոմպեոն «գովել» է Տարանտինոյին Չինաստանին «մերժելու» համար

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, հայտնի է դարձել, որ «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիլմի ցուցադրությունը Չինաստանում անժամկետ հետաձգվել է

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է իր՝ «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիմում չինական կինովարձույթի համար փոփոխություններ անելուց, գրում է The Hollywood Reporter-ը:

Հոդվածում նշվում է , որ ռեժիսորը չի ուզում ոչինչ փոխել ֆիլմում և «այսպես կամ ոչ մի այլ կերպ» դիրքն է ընդունել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունել է Տարանտինոյի որոշումը՝ ասելով. «Խոսքի իրավունքի պես անօտարելի իրավունքը չպետք է վաճառվի»:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, հայտնի է դարձել, որ «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիլմի ցուցադրությունը Չինաստանում անժամկետ հետաձգվել է: