5 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել մշտական զայրույթը

Նման պոռթկումներից խուսափելու համար, մասնագետները ներկայացրել են, թե ինչով կարող է պայմանավորված լինել մշտական զայրույթն ու ինչպես կարելի է խուսափել այս խնդրից

Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրն էլ ինչ-ինչ պատճառներով զայրանում է, սակայն լինում են դեպքեր, երբ մարդը դառնում է դյուրագրգիռ ու անընդհատ զարյարում է՝ չկարողանալով վերահսկողության տակ պահել հույզերը: Նման պոռթկումներից խուսափելու համար, մասնագետները ներկայացրել են, թե ինչով կարող է պայմանավորված լինել մշտական զայրույթն ու ինչպես կարելի է խուսափել այս խնդրից:

Վախ

Զայրույթը ոչ միշտ է ագրեսիայի և ուրիշին վնասելու ցանկության դրսևորումը լինում: Որոշ դեպքերում այն կարող է պայմանավորված լինել վախով: Մասնագետները պարզել են, որ մարդը զայրանում է վտանգի զգացողության դեպքում: Բացի այդ, մարդը զայրույթով է դրսևորում վախը, երբ հոգ է տանում հարազատների մասին: Նման դեպքերում զայրույթը վերահսկողության տակ պահելու համար նախ հարկավոր է հասկանալ վախի պատճառն ու փորձել հաղթահարել այն:

Տագնապային խանգարում

Տագնապային խանգարումը բավական լուրջ խնդիր է, որի դեպքում հանգստությունը պահպանելը շատ դժվար է լինում, քանի որ ցանկացած աննշան դեպք անգամ կարող է դառնալ հույզերի պոռթկման պատճառ: Սովորաբար վախն ու ագրեսիան ժամանակավոր բնույթ են կրում և անհետանում են խնդրի լուծման հետ մեկտեղ, սակայն տագնապային խանգարման դեպքում վախը որևէ պատճառ կարող է չունենալ, ուստի այն հաղթահարելը կարող է շատ դժվար լինել: Նման դեպքերում մարդու համար շատ դժվար է լինում պարզել խնդրի պատճառն ու հաղթահարել այն:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Նախկինում տեղի ունեցած տրավմատիկ ու ողբերգական դեպքերը, ինչպիսին են հարազատի կորուստ, ողբերգիկ դեպքին կամ հանցագործությանն ականատես լինելը, խիստ բացասական հույզերը և այլն, կարող են հանգեցնել հետտրավմատիկ սթրեսային խանգարման, իսկ այս խանգարումը հաճախ ուղեկցվում է դեպրեսիաներով, ագրեսիայով ու մշտական զայրույթով:

Անօգնականություն

Եթե մարդը չի կարողանում վերահսկողության տակ պահել իր շուրջը կատարվող իրադարձությունները և ոչինչ ըստ ծրագրածի տեղի չի ունենում, ապա մեծ է հավանականությունը, որ ի վերջո սա կհանգեցնի զայրույթի ու հույզերի պոռթկման: Նման դեպքերում տհաճ հույզերից ազատվելու համար մարդը պետք է սովորի ընդունել իրականությունն այնպիսին ինչպիսին այն կա:

Անպատասխանատվություն

Երբեմն մարդիկ չեն ցանկանում ստանձնել պատասխանատվությունը, ուստի փորձում են անդադար մյուսներին մեղադրել, ինչը հանգեցնում է զայրույթի նոպաների: Ժամանակի ընթացքում սա կարող է սովորության վերածվել, ինչի հետևանքով մարդն ամեն ինչին կսկսի արձագանքել զայրույթով:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru