Յոգուրտը բնական դիմակների ամենատարածված բաղադրիչներից է, որն օգնում է ազատվել ամենատարբեր կոսմետիկ խնդիրներց: Յոգուրտի գործածության ամենապարզ մեթոդն այն պարզապես մաշկին քսելն ու 20 րոպե անց սառը ջրով լվացվելն է: Այս պարզ դիմակը կօգնի արդյունավետ կերպով սնուցել ու թարմացնել մաշկը, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է յոգուրտը համադրել նաև այլ բաղադրիչների հետ:
Յոգուրտով հակատարիքային դիմակ
Յոգուրտով դիմակները կարող են հիանալի հակատարիքային միջոց լինել՝ օգնելով պայքարել վաղաժամ կնճիռների ու մաշկի ծերացման այլ նշանների դեմ: Պարզապես հարկավոր է յոգուրտին ավելացնել մի գդալ աղացած կտավատի սերմ ու ռազինայի տերևներ, լավ խառնել ու քսել խառնուրդը մաշկին: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
Յոգուրտով խոնավեցնող դիմակ
Մաշկը ոչ միայն սնուցելու, այլև խոնավեցնելու հիանալի միջոց կարող է լինել յոգուրտով ու մեղրով դիմակը: Պարզապես հարկավոր է մի գդալ մեղրին ավելացնել բնական յոգուրտ, լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև քսել դիմակը մաքուր մաշկին: Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել մեծ քանակությամբ ջրով: Այս արդյունավետ խոնավեցնող դիմակը կարելի է կիրառել շաբաթական երկու անգամ:
Սնուցող ու խնամող դիմակ
Յոգուրտով դիմակները թարմ, առողջ ու խնամված մաշկ ունենալու ամենահասանելի ու արդյունավետ միջոցներից են: Հատկապես արդյունավետ է յոգուրտի համադրությունը քրքումի հետ, որը ամենաառողջարար համեմունքներից մեկն է: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է երկու ճաշի գդալ հունական յոգուրտին ավելացնել ¼ թեյի գդալ քրքում ու լավ խառնել: Քսել դիմակը դեմքի ու պարանոցի մաքուր մաշկին, թողնել 15-20 րոպե և լվացվել մեծ քանակությամբ գոլ ջրով:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
0Comments