Մարգարիտա Սիմոնյանը դստերն անվանել է Թումանյանի հերոսուհու անունով

Ամուսնական հայտնի զույգի ընտանիքում երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել

 RT  գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երրորդ զաավակն է պարգևել իր ամուսնուն՝  հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանին:

Ամուսնական հայտնի զույգի ընտանիքում երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել:

«Թանկագի՛ն աշխարհ, խնդրո՛ւմ եմ, բարի գտնվիր Մարո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ»,- գրել է Սիմոնյանը Facebook-ում հրապարակված լուսանկարին կից արված գրառման մեջ:

Մարո Քեոսայանը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 19-ին՝  Մոսկվայի ժամանակով 00:17-ին:

1887թ. հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է իր «Մարո» պոեմը: