Արոնյանը առաջատարների թվում է. Grand Swiss 2019

Արոնյանը ևս 3 շախմատիստների հետ կիսում է 1-4 տեղերը

Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի 9-րդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից միայն Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարավ, Կարեն Մովսիսյանը պարտվեց, իսկ  Լևոն Արոնյանը,  Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը Էլինա Դանիելյանը  ոչ-ոքի խաղացին:

Արոնյանը ևս 3 շախմատիստների հետ կիսում է 1-4 տեղերը:

Մեր մյուս շախմատիստների արդյունքները 9-րդ տուրից հետո հետևյալն են՝

Ռոբերտ Հովհաննիսյան – 5,5

Հրանտ Մելքումյան – 5

Վլադիմիր Հակոբյան – 5

Գաբրիել Սարգսյանը –5

Սերգեյ Մովսեսյան – 4,5

Էլինա Դանիելյան – 3,5

Կարեն Մովսիսյան – 3: