Apple-ը հոկտեմբերին նոր ականջակալներ կթողարկի

Թարմացված մոդելի նորամուտը կլինի հոկտեմբերի վերջին, այն Pro հավելում կստանա

Apple-ն արդեն այս ամսին կարող է AirPods նոր ականջակալներ թողարկել։ Թարմացված մոդելի նորամուտը կլինի հոկտեմբերի վերջին, այն Pro հավելում կստանա։

iXBT.com-ը հայտնում է, որ AirPods Pro-ն կարող է 260 դոլար արժենալ, ինչը դրան շուկայի ամենաթանկարժեք ականջակալն է դարձնում։ Այսպես, աղբյուրի տվյալներով, նոր ականջակալները կունենան մետաղյա դիզայն եւ աղմուկը չեզոքացնելու հնարավորություն։

Ականջակալների հետ միասին Apple ընկերությունը կարող է ներկայացնել 16 դյույմանոց MacBook Pro-ն, թարմացված iPad Pro-ն եւ Apple Tags թրեքերը։