Ամերիկացիները օրական 1 անգամ միայնակ են ուտում

Ըստ հարցման, ամերիկացիները ընկերների, ծանոթների և գործընկերների 35%-ի հետ շփվում են բացառապես սոցիալական ցանցերի, մեսինջերների կամ էլփոստի միջոցով

OnePoll-ի նոր հարցման համաձայն, որին մասնակցել են 2000 ԱՄՆ բնակիչներ, միջին վիճակագրական ամերիկացին օրական առնվազն մեկ անգամ նախաճաշում, ճաշում կամ ընթրում է միայնակ: Ավելին, յոթ դեպքից վեցում սմարթֆոնը միայնակ ճաշի ընթացքում հանդես է գալիս որպես անփոփոխ ուղեկից. հարցվածների երկու երրորդը (66%) չի զգում, որ մենակ է՝ ուտելու ընթացքում գաջեթներ օգտագործելով։ Զարմանալի չէ, որ սմարթֆոնը սկսում է գերիշխող դիրք զբաղեցնել ընթրիքի սեղանի շուրջ. Ըստ հարցման, ամերիկացիները ընկերների, ծանոթների և գործընկերների 35%-ի հետ շփվում են բացառապես սոցիալական ցանցերի, մեսինջերների կամ էլփոստի միջոցով:

Հարցվածների ավելի քան երկու երրորդը (68%) ասացին, որ ձգտում են ավելի հաճախ մենակ ուտել։ Հարցվածների կեսը դա բացատրում է նրանով, որ սեղանի շուրջ այլ մարդկանց բացակայությունը օգնում է նրանց հանգստանալ, ևս 44%-ը միայնակ ճաշում է ստիպված (աշխատանքի կամ շտապելու պատճառով), իսկ թոփ 3 պատճառները եզրափակում է խնայելու ցանկությունը (38%)։