Ռենատա Լիտվինովան հանդիպել է պարֆյումերիայի հայ լեգենդի հետ

Ազգությամբ հայ լեգենդար պարֆյումերը ժամանել է Մոսկվա՝ իր բույրերի ռուս երկրպագուների հետ հանդիպելու նպատակով

52-ամյա Ռենատա Լիտվինովան հանդիպել է 50-ամյա հայ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանի հետ։ Վարպետը Մոսկվա է ժամանել իր Maison Francis Kurkdjian ապրանքանիշի 10-ամյակի առիթով։

Արտիստը պարֆյումերի հետ լուսանկարների շարք է հրապարակել. հանդիպումն անց է կացվել քաղաքային էլիտար ռեստորաններից մեկում։ «Ֆրենսիսը ժամանել է Մոսկվա՝ պարֆյումերիայի աշխարհի լեգենդը»,- Instagram-ում գրել է Ռենատան։

Նա միջոցառման համար ազդեցիկ կերպար է ընտրել՝ փոքր, սեւ զգեստ, որը համադրել է շքեղ ականջօղերի եւ վզնոցի հետ։ Դիմահարդարման ընթացքում շեշտադրվել էին աչքերը։

Ազգությամբ հայ լեգենդար պարֆյումերը ժամանել է Մոսկվա՝ իր բույրերի ռուս երկրպագուների հետ հանդիպելու նպատակով։

 

Աղբյուրը՝ Cosmo