Փաշինյանը Գյումրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Գյումրիի նորակառույց ավտոմաքսատուն։ Նրան տեղում ներկայացնում են կատարված շինարարական աշխատանքները։

«Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։

Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին», – իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետը։