Ո՞ր տարիքում է կանանց համար ծխելն ամենից ավելի վտանգավոր

Գիտնականները կնոջ օրգանիզմին ծխելու նման զգալի վնասը կապում են հանգամանքի հետ, որ այն օրգանիզմում նվազեցնում է կարեւոր հորմոն էստրոգենի արտադրումը, որը պաշտպանում է վերարտադրողական տարիքի կանանց սիրտը

Կանանց համար ծխելն անգամ ավելի վտանգավոր է, քան տղամարդկանց համար. մինչեւ 50 տարեկանը ծխելը կարող է կանանց մոտ առաջացնել սրտի նոպայի անչափ ծանր տարատեսակ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ ծխելը սրտին ամենամեծ վնասը հասցնում է 18-ից մինչեւ 49 տարեկանում: Չնայած, ընդհանուր առմամբ, կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են բախվում սիրտ-անոթային հիվանդություններին, ծխող կանայք մինչեւ 50 տարեկանը վտանգվում են սրտի ծանր նոպայի բախվելուն:

Գիտնականները վերլուծել են պացիենտների հիվանդությունների պատմությունները, որոնք տարել են սրտամկանի կաթված՝ ST-էլեվացիայով կամ STEMI՝ սրտի գլխավոր զարկերակներից մեկի արգելափակմամբ, որը սրտին արյուն եւ թթվածին է մատակարարում: Նրանք ուշադրություն են դարձրել, որ ծխող կանանց շրջանում այս խախտման հետեւանքով տուժելու վտանգը զգալիորեն ավելի մեծ է, քան ծխող տղամարդկանց շրջանում, իսկ չծխող կանանց համեմատությամբ այն 13 անգամ մեծ է:

Գիտնականները կնոջ օրգանիզմին ծխելու նման զգալի վնասը կապում են հանգամանքի հետ, որ այն օրգանիզմում նվազեցնում է կարեւոր հորմոն էստրոգենի արտադրումը, որը պաշտպանում է վերարտադրողական տարիքի կանանց սիրտը: