ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը

Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում

Տեխասում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության նախկին գործակալը, որին մի քանի մեղադրանք է առաջադրվել, ճանաչել է իր մեղքը: Նա մանկական պոռնոգրաֆիա է տարածել եւ սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահասի նկատմամբ, հաղորդում է Associated Press-ը:

37-ամյա Վերնոն Լի Միլիկանը ճանաչել է իր մեղքը Սան Անտոնիոյի դատարանում: Միլիկանին ձերբակալել են այս տարվա հունվարին:

Դրանից հետո նրան հեռացրել են Յուվալդ քաղաքում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության գործակալի պաշտոնից:

Մեղադրանք է առաջադրվել նրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա, որի համաձայն՝ Միլիկանը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել անչափահասին:

Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում: