Ինձ համար ահա սեղա՛ն սարքեցիր՝ հենց աչքերի դեմ ինձ նեղողների

Թեպետև մահվան մութ ստվերների միջո՛վ էլ քայլեմ, չարից այլևս չե՛մ վախենալու, որովհետև որ՝ ի՛նձ հետ Ես Դու, Տե՜ր

 

ՍԱՂՄՈՍ ԻԲ (22) - սաղմոս սքանչելաբան
Տե՛րն է հովիվն իմ, էլ ո՛չ մի բանի պակաս ես չունեմ: Ինձ բնակեցրեց դալա~ր մի վայրում, և խաղաղարա~ր ջրերի կողքին ինձ սնուցանեց: Վերցրե՛ց անձն իմ և նորոգելով՝ վերադարձրե՛ց, և առաջնորդեց արդարության Ի'ր ճանապարհներով՝հանուն Ի՛ր Անվան: Թեպետև մահվան մութ ստվերների միջո՛վ էլ քայլեմ, չարից այլևս չե՛մ վախենալու, որովհետև որ՝ ի՛նձ հետ Ես Դու, Տե՜ր: Քո Հովվական ցո՛ւպն ինձ որոնող և Գավազա՛նդ ինձ խրատներ տվող. դրա՛նք են միայն ինձ մխիթարում: Ինձ համար ահա սեղա՛ն սարքեցիր՝ հենց աչքերի դեմ ինձ նեղողների: Գլուխս օծեցիր անուշհո՛տ յուղով, և Քո անապակ բաժակը լմա՛ն ինձ արբեցրեց: Ողորմությունըդ, իմ Հովի՛վ և Տե՜ր, ինձ հետ է կյանքիս բոլո՜ր օրերում. ես Տիրոջ Տան մեջ պիտի բնակվեմ երկա՜ր ու երկա՜ր, շա՜տ երկար օրեր:
Փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի /գրաբարից/