Աճուրդի է հանվել աշխարհի առաջին ավտոմեքենաներից մեկը

Մինչև մեր օրերը հասել են այս մոդելի 5 օրինակ միայն, սակայն միայն վաճառքի հանված մեքենան «ծագումնաբանություն» ունի

Բրիտանական Bonhams աճուրդի տունը վաճառքի է հանել աշխարհին հայտնի առաջին ավտոմեքենաներից մեկը՝ 1901 թվականի արտադրության Panhard-Levassor Type A2 մոդելը:

ավտոմեքենա

Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, այսօր Panhard ֆրանսիակա մեքենաշինական ընկերությունն այլևս գոյություն չունի, որի ակտիվներն իրար մեջ բաժանել են Citroen-ը և ռազմական զրահատեխնիկա արտադրող Auverland-ը: Սակայն ժամանակին վերոնշյալ ընկերությունն իրական բեկում մտցրեց մեքենաշինության ոլորտում՝ ստեղծելով առաջին ժամանակակից ավտոմեքենան Ֆրանսիայում:

ավտոմեքենա

Մինչև մեր օրերը հասել են այս մոդելի 5 օրինակ միայն, սակայն միայն վաճառքի հանված մեքենան «ծագումնաբանություն» ունի: Տարբեր տարիների այն մասնակցել է ժամանակի հայտնի մրցաշարերին:

ավտոմեքենա

Նախնական գնահատումներով՝ մեքենան կվաճառվի 200-250 000 ֆունտ ստերլինգով: