Թվային Աշխարհի Top 10 նորությունները

Ստարտափի մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանի ֆեյսբուքյան գրառումը

1) Որևէ ֆեյք էջ արգելափակելու նպատակով report հրահանգը կատարելուց հետո Facebook-ն արգելափակում է ձեր էջը և խնդրում ID՝ վերիֆիկացիայի համար, չնայած, անգամ ID-ից հետո այն չի թողնում մուտք կատարել։ Այս ամենի շնորհիվ Twitter-ում օգտատերերը հրապարակումներ են կատարում #FacebookLockout հեշթեգով՝ սոցցանցի անհասկանալի պահվածքի վերաբերյալ։
https://bit.ly/2VHUxAv

2) Pinterest-ը պլանավորում է իր օգտատերերին տալ հնարավորություն՝ կառավարելու առաջարկվող “Pins”-երը՝ որոնք տեսնում են հարթակում, նոր “Tune your home feed” գործիքի շնորհիվ։ Վերջինս թույլ կտա միացնել կամ անջատել հատուկ թեմաների շուրջ առաջարկները։
https://mklnd.com/2Mj6eKX

3) Instagram- ն ավելացնում է “Invites” Sticker-ը Stories-ում, որը հնարավորություն կտա ավելացնել մանրամասներ գալիք իրադարձության մասին ներառելով վերնագիրը, ամսաթիվը և տեղանքը։
https://bit.ly/2MgxYQg

4) LinkdIn-ն այժմ փորձարկում է նոր հնարավորություններ Ձեր “LinkdIn InMail inbox”-ի համար, որը թույլ կտա նշել տարբեր նամակներ՝ կա՛մ ջնջել, արխիվացնել, կա՛մ նշել որպես չկարդացած նամակ։
https://bit.ly/2qh2z7K

5) Google-ը ներկայացրել է նոր ձայնագրող հավելված Android-ների համար, որն ավտոմատ ճանաչում է խոսքը և թարգմանում ձայնագրությունները անգամ երբ խոսողը խոսելու պրոցեսում է։ Այն նաև կարող է ձայնագրությունները վերածել տեքստի անգամ եթե չկա ինտերնետ կապ։
https://tcrn.ch/2IUk97T

6) Google-ը թողարկել է իր նոր laptop PixelBook Go-ն, որն ունի 13.3 դյույմ էկրան և Chrome OS, կշռում է 900 գրամից ոչ ավել և ունի 13.3 մմ բարակություն։ Մեկ անգամ լիցքավորելուց կարող է օգտագործվել 12 ժամ։
https://bit.ly/2MCyczW

7) Google-ը թողարկելու է Pixel Buds ականջակալները, որոնք ավելի փոքր են և ավելի լավն են քան նախկին մոդելը, արժողությունը՝ $179, հասանելի կլինի 2020թ.-ի գարնանը։
https://bit.ly/33qP0Rs

8) Google-ը հավաքում է մեծ քանակությամբ տվյալներ օգտատերերի գործողություններից՝ որոնումներ, գտնվելու վայրեր և YouTube-ի դիտումներ։ Այժմ Դուք կարող եք ընտրել թե որքան ժամանակ պահպանվի տվյալները և ջնջել երբ ցանկանաք՝ ելնելով Ձեր իսկ ապահովությունից։
https://bit.ly/2VIrbBU

9) YouTube-ը փորձարկում է նոր “Instant Reserve” գործիքը, որը թույլ է տալիս գովազդատուներին նախորոք ամրագրել իրենց գովազդի վայրը։
https://bit.ly/2oAY4EG

10) Apple-ը հայտարարել է որ Apple TV app-ն այժմ հասանելի կլինի Roku-ում, և սկսած նոյեմբերի 1-ից Roku-ի օգտատերերը կկարողանան օգտագործել Apple TV+ -ը՝ հավելվածի միջոցով։ Ամսեկան $4.99-ի դիմաց օգտատերերը կունենան ավելի քան 100000 ֆիլմեր և հեռուստահաղորդումներ։

Ռոման Դանեղյան