Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար և ներկայացնում փակ փողոցների ամբողջական ցանկը

Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի տոնակատարությունների ու դրանց նախապատրաստական  աշխատանքների պատճառով այսօրվանից սկսած Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկությունը դադարեցվելու է որոշ փողոցներում հոկտեմբերի 17-ի, որոշներում` 18-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը, ժամը 09:00-ը։

Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը` պատճառվող անհարմարությունների համար և ներկայացնում փակ փողոցների ամբողջական ցանկը.

  • Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  • Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. – Բեկնազարյան փողոցների հատման վայրից
    Հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  • Մուտքը դեպի Խուդյակովի 222
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  • Կոմիտասի 1, հարակից հրապարակ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Աղաբաբյան փողոց,
    Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  • Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
    Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Էրեբունի փողոց – 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
    Հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
  •  Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված
    Հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Հիշեցնենք` Երևանի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ է հատկացվել։